ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան լրագրողներին իրազեկել է, որ իրենք խնդրել են պաշտոնական Բաքվին Ադրբեջանում Ռուսաստանի դեսպանատան հյուպատոսական բաժնի աշխատակիցներին հնարավորություն ընձեռել այցելելու Ռուսաստանի քաղաքացիներին։ «Ցավոք, այս պահին Ռուսաստանի դեսպանին հնարավորություն չի տրվել այցելեուլ Ռուսաստանի քաղաքացիներին, այդ թվում՝ ռուսական լրատվամիջոցների լրագրողներին»,- հավելել է Զախարովան:               

Երբ դու քայլ առ քայլ հրաժարվում ես անկախությունից

Երբ դու քայլ առ քայլ հրաժարվում ես անկախությունից
06.09.2013 | 14:18

Այս օրերին մեր քաղաքացիների մեծամասնությունն այնպիսի շոկ է ապրում Մաքսային միությանը միանալու մասին Վլադիմիր Պուտինի և Սերժ Սարգսյանի արած համատեղ հայտարարությունից, որ ուղղակի զարմանք է հարուցում: Հայտարարությունն, ինչ խոսք, անակնկալ էր այն առումով, որ ՀՀ իշխանությունները տևական ջանք էին թափել և տևական ժամանակ էլ հանրությանը հավաստիացումներ տվել, որ տարեվերջին Վիլնյուսում նախաստորագրվելու է ՀՀ-ԵՄ ասոցացման համաձայնագիրը: ԵՄ տարբեր պաշտոնյաները, ՀՀ-ում հավատարմագրված դեսպաններն էլ իրենց հերթին էին հավաստիացնում, որ Հայաստանը պատրաստ է նախաստորագրելու այդ համաձայնագիրը: Թե ինչու հանկարծ հայտնվեցինք Մաքսային միությանը միանալու հարկադրանքի առաջ, փորձենք մի հպանցիկ հայացք նետել վերջին տարիների իրողություններին:

«ՀՀ ՍԴ-ի երեկ կայացրած որոշման համաձայն, Հայաստանում ռուսական ռազմաբազաների տեղակայման ժամկետը երկարաձգելու մասին հայ-ռուսական համաձայնագիրը համապատասխանում է Հայաստանի Սահմանադրությանը: Համապատասխան համաձայնագիրը ստորագրվել է 2010 թ. օգոստոսի 20-ին: Ըստ այդմ, նախատեսվում է փոփոխություն կատարել Հայաստանում ռուսական ռազմաբազաների տեղակայման մասին 1995 թ. ստորագրված համաձայնագրում՝ տեղակայման ժամկետը 25 տարուց դարձնելով 49: Արդյունքում, ռուսական ռազմաբազաները Հայաստանում տեղակայելու ժամկետը 24 տարով կերկարաձգվի» (մեջբերումը «ՀԺ» օրաթերթից է, փետրվարի 16, 2011 թ.):
Նույն օրաթերթում, նույն թվականի ապրիլի 13-ի համարում կարդում ենք. «ԱԺ-ն երեկ 80 «կողմ», 1 «դեմ» և 1 «ձեռնպահ» ձայներով վավերացրեց ՀՀ-ում ռուսաստանյան ռազմաբազայի տեղակայման ժամկետը 49 տարով երկարաձգելու մասին արձանագրությունը»:
Անցյալ տարի նորընտիր ԱԺ-ն աշնանային նստաշրջանում քննարկում էր 2011 թ. դեկտեմբերի 20-ին Մոսկվայում ստորագրված «Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպության անդամ պետությունների տարածքում ռազմական ենթակառուցվածքների օբյեկտներ տեղակայելու մասին» արձանագրությունը: Փաստաթղթի համաձայն՝ եթե ՀԱՊԿ անդամ երկրներից մեկը՝ ՌԴ-ն, ՀՀ-ն, Ուզբեկստանը, Տաջիկստանը, Ղազախստանը կամ Ղրղզստանը ցանկանա իր երկրում տեղակայել կազմակերպության անդամ չհանդիսացող որևէ երկրի կամ ռազմաքաղաքական միավորման ռազմական օբյեկտ կամ ենթակառուցվածք, ապա անպայման պետք է ստանա վերը նշված բոլոր երկրների համաձայնությունը: Ընդ որում, արձանագրություններում հստակ սահմանված չէ, թե ինչ է նշանակում ռազմական օբյեկտ:
Հիշեցնենք, որ այս արձանագրությանը դեմ քվեարկեցին ԱԺ պատգամավորներից ընդամենը չորսը՝ Ալեքսանդր Արզումանյանը, Արծվիկ Մինասյանը, Նիկոլ Փաշինյանը և Էդմոն Մարուքյանը:
Այս երկու օրինակից էլ պարզ երևում է, թե մինչ օրս մենք ինչպիսի ռեսուրսներով ենք փորձել դիմակայել ռուսական կայսերապաշտական քաղաքականությանը: Մնում է, որ մեր հասարակությունն այս ամենից անի համապատասխան հետևություններ և պայքարի իր անկախությունը վերանվաճելու համար:


Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 1262

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ